Չեխիայի գործարանում հօդս Է ցնդել պայթանյութով լի ցիստեռնը
INTERNATIONAL NEWSԱռնվազն 12 մարդ Է փետրվարի 23-ին վիրավորվել պայթյունի հետեւանքով, որը տեղի Է ունեցել Չեխիայի Հանրապետության հյուսիս-արեւելքում Հյուսիսային Մորավիայի Պոլիչկա քաղաքի մեքենաշինական գործարանում: Այդ մասին լրագրողներին հայտնել Է հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ Հանա Կայզերովան:
«Պայթել Է ցիստեռնը, որը լցված Էր պայթանյութով,-նշել Է նա:-12 վիրավորվածներից երեքը ծանր վերքեր են ստացել: Ձեռնարկության տարածքում հրդեհ Է բռնկել: Այն մարելու համար գործի են դրվել հրշեջների 12 ջոկատներ»:
Մինչդեռ հրդեհի մարումը խիստ դժվարացել Է: Ձեռնարկության արտադրամասերում գտնվում են խտացված գազով բալոններ եւ այլ պայթուցիկ նյութեր: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ գործարանի տարածքում լսվում են առանձին պայթյուններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



