Բնական միջոցներ՝ հեմոգլոբինը բարձրացնելու համար (տեսանյութ)
PHOTOԱրյան մեջ հեմոգլոբինի մակարդակը ճիշտ չափով պահպանելն անչափ կարեւոր է օրգանիզմի համար։ Երբ հեմոգլոբինի մակարդակը ցածր է լինում, օրգանիզմը երկաթազրկվում է, խնդիրներ են առաջանում, ինչն էլ վատ հետեւանքների կարող է բերել։
Past.am-ը իր ընթերցողներին է ներկայացնում մի քանի բնական միջոցներ՝ արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի բարձրացման համար։
-
Բազուկ
Կարող եք բազուկը քերել քերիչով ու օգտագործել, կամ պատրաստել հյութ:
-
Մասուրի հյութ
Մասուրիհյութըմեղրիհետխառնածխմելըօգտակարէոչմիայնիմունիտետիուկենսականուժիհամար, այլնաևհեմոգլոբինիբարձրացմանհամար:
-
Ելակ
Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել թարմ հատապտուղներ, քանի որ թարմ վիճակում նրանք ավելի օգտակար են:
-
Գազարի հյութ
Որպեսզի հնարավոր լինի բարձրացնել հեմոգլոբինը, հարկավոր է սննդակարգում օգտագործել նաև հետևյալ մթերքներ: Դրանցից են՝ թեփը, ցորենի շիլան, ծիրանը, ծիրանի չիրը, դառ շոկոլադը, կանաչ խնձորը, ցորենի հացը, կարմիր խաղողը, լոբին, նուշը, նուռը, սալորի հյութը, սալորը, չամիչը, ոլոռը, լոլիկի հյութը, բրյուսելյան կաղամբը, բրոկկոլին, վարսակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: