ԻՊ-ի գրոհայինները հայտարարել են սիրիական Էլ Բաբից հեռանալու մասին
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները հայտարարել են, որ հեռանում են սիրիական Էլ Բաբ քաղաքից, որը գտնվում է Հալեպի մոտակայքում:
Life.ru-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 23-ին հայտնել են արաբական ԶԼՄ-ները: Էլ Բաբում ահաբեկիչների դեմ պայքար են մղում ինչպես սիրիական ուժերը, այնպես էլ թուրք զինվորականները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ թուրք զինվորականները քաղաքի կենտրոն են հասել: Նա նաև նշել էր, որ Սիրիայում անցկացվող գործողությունների վերջնական նպատակը սահմանամերձ շրջանները, այդ թվում` ԻՊ-ի մայրաքաղաք համարվող Ռաքքան, իսլամիստ գրոհայիններից ազատագրելն է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



