Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ծխախոտային քարոզարշավ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Պաշտպանության նախարարությունը հրապարակեց մի տեղեկություն, համաձայն որի զինծառայողներին այլևս չէր հատկացվելու ծխախոտի չափաբաժինը։ Այս լուրը բավական լայն և հակասական արձագանք ստացավ։ Պաշտպանության նախարարությունն այս որոշումը հիմնավորում էր զինծառայողների առողջության հանդեպ մտահոգությամբ և առողջ ապրելակերպին հետևելով։ Միևնույն ժամանակ որոշակի թյուրիմացություններ նույնպես եղան՝ մինչ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հանդես եկավ պարզաբանմամբ։ Բանն այն է, որ որոշումը վերաբերում էր պայմանագրային զինծառայողներին հատկացվող ծխախոտի չափաբաժնին՝ օրական 20 հատիկ, վերջինիս փոխարեն զինծառայողների աշխատավարձին ավելացվելու էր համապատասխան գումարը։ Ինչ վերաբերում է ժամկետային զինծառայողներն, ապա պետք է նշել, որ դեռևս 2008 թվականից վերջիններիս ծխախոտ չի հատկացվում, այլ տրվում է յուրաքանչյուր ամիս զինծառայողին տրվող դրամական փոխհատուցման հետ ծխախոտի գումարը։

Կարծես թե այստեղ որևէ զարմանալի բան չկա, շատ նորմալ է նաև, որ պայմանագրային զինծառայողներին նույնպես այլևս չի հատկացվելու ծխախոտը, այլ տրվելու է գումարը՝ անկախ դրա չափից, քանի որ վերջիվերջո կան չծխող զինածառայողներ կամ ծառայողներ, որոնք նախընտրում են այլ սիգարետ։ Առավել տարօրինակ էր, սակայն, այս որոշման հանրայնացումը։ Ըստ էության, պետք է նշել, որ իրականում մենք գործ ունենք անէական վաղուց հասունացած մի որոշման հետ, որը ոչ կապված է մեծ դրամական տեղաշարժերի հետ, ոչ էլ ըստ էության ծխելու դեմ լայնածավալ ակցիա է զինծառայողների շրջանում։ Ընդամենը տեխնիկական փոփոխություն, որի դեպքում օրական մեկ տուփ ծխախոտի փոխարեն դրա գումարը հավելվելու է ծառայողի աշխատավարձին։

Սակայն հայաստանյան լրատվամիջոցները և հենց Պաշտպանության նախարարությունը, նախարարի այս որոշումը ներկայացրեցին զինծառայողների առողջության մասին նախարարի մտահոգության լույսի ներքո։ Այս որոշման մասին լրահոսից այնպիսի տպավորություն էր, թե Վիգեն Սարգսյանը և ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը օրուգիշեր աչք չէին փակում՝ մտածելով, թե ինչպես մեր զինածառայողների մոտ սերմանեն առողջ ապրելակերպի սկզբունքները և զերծ պահեն ծխելու սարսափելի երևույթից։ 

Ինչ խոսք, պետք է նշել, որ ծխելու դեմ պայքարը միանշանակ դրական է և հնարավորինս պետք է բացառել այս երևույթը ոչ միայն բանակում, այլև ընդհանրապես հասարակության մեջ, սակայն պաշտպանության նախարարության այս որոշումից և դրա հրապարակման ու բարձրաձայնման շեշտադրումներից ակնհայտորեն զգացվում էր, այս ամբողջ թնջուկի մեջ առավելապես գերակշռում է Պաշտպանության նախարարության և մասնավորապես Վիգեն Սարգսյանի փիառը։ Սա ըստ էության նույնպես հասկանալի է, քանի որ Վիգեն Սարգսյանը գլխավորում է Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը, սակայն պետք է նշել, որ երբեմն նման փիառը կարող է հակառակ ազդեցություն ունենալ, քանի որ եթե մենք պարզապես մեկ երկու օր հետևենք լրահոսին, ապա կարող ենք տեսնել, թե ինչպիսի մանրակրկիտությամբ է լուսաբանվում Վիգեն Սարգսյանի ցանկացած քայլը, արարողակարգային հանդիպումը կամ այցելությունը որևէ տեղ։

Այլ հանգամանքներում սա գուցե և տարօրինակ թվար, քանի որ, որպես կանոն, զինված ուժերն առավելապես փակ համակարգեր են, որտեղ կատարվող յուրաքանչյուր մանրուք նույնիսկ հակացուցված է հրապարակելու, սակայն քանի որ մենք գտնվում ենք նախընտրական Հայաստանում, ապա այլևս ոչինչ զարմանալի լինել չի կարող և անգամ ծխախոտը կարող է դառնալ քարոզչության գործիք։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan