Ահա, թե ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ, եթե ամեն օր 4 հատ թրջած նուշ ուտեք
PHOTOՆուշը կարող է անհավանական օգուտ բերել, երբ խոսքն առողջության մասին է, քանի որ այն հագեցած է անհրաժեշտ վիտամիններով և հանքանյութերով, որոնցից են՝ վիտամին Е-ն, ցինկը, կալցիումը, մագնեզիումը և օմեգա-3 ճարպային թթուները:
Ինչո՞ւ է ավելի լավ նուշն օգտագործելուց առաջ ջրի մեջ թրջել
Չոր նուշի կեղևում պարունակվող ֆերմենտի արգելակիչը հիմնականում նախատեսված է սերմերի պաշտպանության համար:
Այն ազատվում է, երբ նուշը թրջում են ջրով:
Սննդում նախապես թրջված նուշի օգտագործումը հեշտացնում է դրա յուրացումը:
Առողջ սիրտ
Նուշը պարունակում է մոնոչհագեցած ճարպեր, սպիտակուցներ և կալիում, որոնք օգտակար են սրտի համար: Վիտամին Е-ն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, մագնեզիումը կանխում է սրտի նոպաները: Նուշը նաև կարող է նվազեցնել զարկերակների բորբոքումը:
Մեծացնում է էներգիան
Էներգիայի մեծացման լավագույն միջոցը օրը մի քանի հատ նուշ օգտագործելն է: Դա օգնում է էներգիայի արտադրվելուն և արագացնում է նյութափոխանակությունը:
Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
Վիտամին Е-ի և կալցիումի շնորհիվ՝ նուշը լավագույն մթերքներից մեկն է, որը նվազեցնում է խոլեստերինի մակարդակը:
Լավացնում է ուղեղի աշխատանքը
Նուշը մեծացնում է ուղեղի ակտիվությունը, նաև նվազեցնում է Ալցգեյմերի հիվադնության առաջացման ռիսկը:
Ոսկորների առողջություն
Վիտամինների, հանքանյութերի և ֆոսֆորի լավ քանակությունը նպաստում է ոսկորների առողջությանը: Ֆոսֆորը կանխում է օսթեոպորոզը, ամրացնում է ոսկորներն ու ատամները:
Կարգավորում է արյան ճնշումը
Կալիումը, որով հարուստ է նուշը, օգնում է կարգավորել արյան ճնշումը: Նատրիումի ցածր պարունակությունն օգնում է վերահսկել տատանվող արյան ճնշումը: