Թրամփը Կոնգրեսում իր ելույթը կնվիրի ամերիկյան ոգու վերածնմանը
INTERNATIONAL NEWSՓետրվարի 28-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի առջեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի գլխավոր թեման կդառնա ամերիկյան ոգու վերածնումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին այս մասին պատմել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցի ժամանակ:
«Նրա ելույթի թեման կդառնա ամերիկյան ոգու վերածնումը: Նա առանձնակի ուշադրություն կդարձնի հասարակական անվտանգության հարցերին, ներառյալ սահմանի անվտանգության մակարդակի բարձրացումը, վետերանների խնամքի խնդիրներին, ինչպես նաեւ տնտեսական հեռանկարներին, այդ թվում՝ կրթությանը, աշխատատեղերի ստեղծմանը, առողջապահությանը, նորմատիվային-իրավական բազայի եւ հարկային համակարգի բարենորոգումներին»,- նշել Է նա:
Սփայսերն ընդգծել Է, որ Թրամփը շարունակում Է օրենսդիրների առջեւ ելույթի պատրաստման հանգամանալից աշխատանքը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



