ԶԼՄ-ները պարզել են նորացված Nokia 3310-ի բնութագրերը
SOCIETY Nokia 3310 լեգենդար շարժական հեռախոսի նորացված տարբերակի բնութագրերը հայտնվել են զանգվածային լրատվամիջոցներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին գրել Է Gizmochina պորտալը՝ վկայակոչելով մի աղբյուր:
Նրա տվյալներով՝ ապարատը կլինի ավելի բարակ եւ թեթեւ, քանի որ վերջին գրեթե 20 տարում համապատասխան բաղադրիչներն Էապես փոքրացել են:
Բացի դրանից, ի տարբերություն նախորդի՝ մեներանգ դիսփլեյով եւ 84x84 լուծաչափով, նորույթը կունենա մեծացված գունավոր Էկրան: Սակայն, դա Էլ, ամենայն հավանականությամբ, բարձր լուծաչափային ունակություն չի ունենա, ինչը թույլ կտա ավելի խնայողաբար ծախսել մարտկոցը:
Ընդհանուր առմամբ նոր մոդելի դիզայնը քիչ կտարբերվի 2000 թվականի նմուշից, Nokia 3310-ը, ամբողջությամբ վերցված, կմնա դասական կոճակավոր հեռախոս:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



