Դուստրը Թրամփին ստիպել է փոխել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս գալու որոշումը. WSJ
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահի դուստրը եւ փեսան՝ Իվանկա Թրամփը եւ Ջարեդ Քուշները, պետության ղեկավարին համոզել են հրաժարվել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրց դուրս գալու խոստման կատարումից: Դրա մասին հիշատակումը հանված Է այն երկու հրամանագրերից մեկի նախագծից, որոնք Դոնալդ Թրամփը պլանավորում Է շուտով ստորագրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը:
Թերթի տեղեկատվության համաձայն՝ Իվանկա Թրամփը կարծում Է, որ մոլորակի վրա կլիմայի անդառնալի փոփոխություններին հակազդելը պետք Է դառնա հոր վարչակազմի գերակայություններից մեկը: Նրա ամուսինը՝ Քուշները, որն ԱՄՆ-ի նախագահի խորհրդականն Է, համանման տեսակետի կողմնակից Է:
Թրամփը հայտնի Է գլոբալ տաքացման տեսության մոլի քննադատությամբ: Նախընտրական արշավի ընթացքում նա կասկածներ Է հայտնել այդ հայեցակարգի գիտական հիմնավորվածության հարցում եւ հայտարարել, որ կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի «մեծ երկրպագու չԷ»:
Փարիզի համաձայնագիրը, որի հետ են կապում կլիմայի գլոբալ տաքացման դեմ պայքարի ոլորտում հիմնական հույսերը, ընդունվել Է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում Կլիմայի փոփոխման պարփակ կոնվենցիայի 21-րդ խորհրդաժողովի արդյունքներով: Համաժողովի 195 մասնակիցները համաձայնության են եկել մինչեւ 2100 թվականը թույլ չտալ մինչինդուստրիալ դարաշրջանի համեմատությամբ մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացում Ցելսիուսի ավելի քան 2 աստիճանով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



