Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու. Անի Դաշյան (լուսանկարներ)

PHOTO

Life.panorama.am-ը գրում է

Մոսկվաբնակ հաղորդավարուհի Անի Դաշյանի համար երեկ օրը տոնական էր: Նա իր փոքրիկ ընտանիքի հետ միասին նշում էր որդու ատամհատիկը, իսկ թե ինչպես է օրն անցել ու որդին ինչ է պատրաստվում դառնալ, Անին պատմել է Life.panorama.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

Զրույցի սկզբում Անին նախ նկատեց, որ փոքրիկի հետ յուրաքանչյուր օրն է տոն դառնում, բայց եւ կես կատակ, կես լուրջ հավելեց.

«Եթե տանը բալիկ կա, ուրեմն ամեն օրը տոն է, իհարկե, օրվա վերջում վերածվում ես լավագույն դեպքում քամած լիմոնի եւ քեզ թվում է, թե հաջորդ օրը չես կարողանա անկողնուց վեր կենալ, բայց, փաստորեն, Աստված բոլոր մայրիկներին գերբնական ուժով  ու համբերությամբ է օժտում: Ի դեպ, ամեն գիշեր, երբ Ռոբերտս պատրաստվում է քնել, մտքումս ուրախանում եմ, որ քիչ հետո վերջապես շունչ կքաշեմ, բայց հենց քնում է, սկսում եմ կարոտել ու անհամբեր սպասել լույսը բացվելուն»,- ժպիտով նշեց Անի Դաշյանն ու պատմեց Ռոբերտի առաջին ատամիկներից ու երեկվա տոնից.

«Տղաս առաջին ատամիկը բավականին շուտ՝ վեց ամսականում հանեց: Ասում են, որ տղա երեխաները սովորաբար ավելի ուշ՝ 9-10 ամսականում են առաջին ատամիկները հանում, բայց փաստորեն ամեն բան շատ ինդիվիդուալ է: Ու թեեւ Ռոբերտի առաջին ատամիկները շուտ էինք նկատել, բայց ատամհատիկի արարողությունը կազմապերպեցինք երկու ամիս անց: Ի դեպ՝ ատամհատիկի բոլոր աքսեսուարները դեռ ամիսներ առաջ մայրիկս էր Երեւանից ուղարկել ու ամեն օր հարցնում էր, թե երբ ենք նշելու: Մենք էլ ամեն շաբաթ ասում էինք՝ հաջորդ շաբաթ կնշենք ու այդպես շաբաթներ անցնելուց հետո ընտրեցինք փետրվարի 23-ը»,- պատմեց երջանիկ մայրիկը:

Հետաքրքրվելով, թե փոքրիկ Ռոբերտը ինչ մասնագիտություն է ընտրել, Անի Դաշյանը ծիծաղելով նկատեց.

«Ատամհատիկի կարեւորագույն հատվածը երեխայի կողմից մասնագիտության ընտրությունն է: Հատուկ պատրաստված թղթերի վրա գրված էին տարբեր մասնագիտություններ, բայց մեր տղան որոշեց նախագահ դառնալ, հիմա մնում է հասկանալ, թե որ երկրի նախագահ է լինելու»:

Անիի խոսքով՝ Ռոբերտի ատամհատիկի արարողությանը ներկա են եղել միայն իրենց ընկերները.

«Իհարկե, շատ ավելի ուրախ կլինեինք, եթե երեկ մեր կողքին լինեին Ռոբերտիս տատիկներն ու պապիկները, քեռիներն ու հորաքույրը, բայց, ցավոք, բոլորս տարբեր երկրներում ենք ապրում: Այս պարագայում միակ սփոփող հանգամանքը համացանցի առկայությունն է: Ամեն դեպքում, ես ու ամուսինս երեկ ջանք չենք խնայել, որպեսզի մեր բալիկի օրը տոնի վերածվի եւ, կարծում եմ, դա ստացվեց մեզ մոտ»,- հավելեց նա:

Ռոբերտն արդեն ութ ամսական է: Մայրիկի խոսքով՝ նա շատ աշխույժ բալիկ է.

«Այս շրջանում Ռոբերտի հետ հաղթահարում ենք ոչ միայն նոր ատամիկների «գալուստը», այլեւ նոր ուտեստների համտեսման փորձությունները: Նաեւ տղաս փորձում է առաջին քայլերն անել: Նա օր օրի ավելի շատ բան է հասկանում ու իր ներկայությամբ մեզ երջանիկ դարձնում»,- նշեց Անի Դաշյանը:

Հաղորդավարուհու խոսքով, եղանակաների տաքանալուն պես, փոքրիկ Ռոբերտին ծնողները կբերեն հայրենիք. Այդ օրվան Անի Դաշյանի ընտանիքը շատ է սպասում:

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards