Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Համբերությունն արդեն սպառվում է. Թուրքիայի հայ համայնքը պահանջում է Աթեշյանի հրաժարականը

SOCIETY

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները պնդում են, որ Պոլսո պատրիարքական աթոռի հարցը կարող է կարգավորվել միայն պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հեռանալով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը խնդրի առնչությամբ խոսել է համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց կարծիքն են հայտնել գործընթացի վերաբերյալ:

«Նախորդ շաբաթ Սահակ սրբազանի հայտարարությունն իսկապես խորապես վշտացրեց ինձ: Նրա պես հոգևորական առաջնորդի տեղն անհնար է լրացնել: Կարծում եմ Սահակ սրբազանի ասածները վերին աստիճանի ճշմարիտ են. Արդեն անհրաժեշտ է պատրիարքական ընտրություններ անցկացնել: Ինչո՞ւ է փորձ արվում դրա դեմն առնել»,-հարցադրում է արել 47-ամյա Մարի Սըվաջըօղլուն՝ պարզաբանելով, որ համայնքի ներսում Արամ սրբազանի պատճառով պարբերաբար առաջացող բացասական խոսակցությունները շատ են վնասել պատրիարքական աթոռի հեղինակությունը: Մինչ օրս հայկական եկեղեցին և պատրիարքա րանը նման բաներ չէր ապրել: «Հուսով եմ, որ մեր եկեղեցու առջև ծառացած խավարն անհապաղ կվերանա և խաղաղություն կհաստատվի: Սակայն չեմ կարող ասել, թե դա ինչպես պետք է կատարվի, եթե Արամ սրբազանը հրաժարական չտա»,-հավելել է նա:

«Շատ տխուր եմ: Ցավոք, կարծում եմ, որ չի մնացել մի դուռ, որին կարող են վստահել: Սահակ սրբազանին շատ հարգում եմ և վստահում: Հավատում եմ նրա ոգուն, գիտելիքներին և անկեղծությանը: Շատ լավ ու մեծ առաջնորդ լինելու մասին հավատս անսահման է: Հիմնադրամները և իրենք իրենց ղեկավար կարծող անձինք պետք է դաս քաղեն կատարվածից»,- նշել  է 53-ամյա Մելինե Օզաջար Փուլաթը:

62-ամյա Ռոզ Սոլոմեն տեղի ունեցած իրադարձությունները դատապարտել է: Նա ընդգծել է, որ հայկական համայնքն այսուհետ թե իր ավանդական կառույցներից, թե պետությունից պետք է պահանջատեր լինի սեփական իրավունքների հարցում: «Թուրքիայի հայերի փրկության միակ բանաձևը հետևյալն է` չլռել և աջակցություն ցուցաբերել ժողովրդավարացմանն ուղղված պայքարին, համագործակցել ժողովրդավար կառույցների հետ և պահանջել իրենց իրավունքները: Արդեն կորցնելու ժամանակ չունենք»,- նշել է նա:

30-ամյա Թամար Նալջըն, ով մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի օգնականն է, հարցադրում է արել, թե ինչու պետք է համայնքը 8 տարի սպասեր, եթե պատրիարքի ընտրության հարցը լուծվում է սովորական թղթի վրա դրա ժամկետը գրելու միջոցով: «Ինչո՞ւ է հիմա որոշվում ժամկետը: Ինչո՞ւ ենք մենք պատրիարքական ընտրության համար տարիներով սպասել պետության «թույլտվությանը»: Սրանք հարցեր են, որոնք պետք է տալ... Ինչպես նաև այն, թե ինչու Վեհափառը միջամտեց միայն 8 տարի հետ: Ինչո՞ւ որևէ կերպ չմիջամտեց պատրիարքական աթոռի կամայական օգտագործմանը: Դա ևս շատ կարևոր է...

Մենք միայն կրոնական առաջնորդ չենք ուզում, մեզ անհրաժեշտ է մեկը, ով կներկայացնի Թուրքիայի հայկական համայնքն իր ամբողջությամբ»,- ընդգծել է Նալջըն:

48-ամյա Անի Գյոնջյուն իր աջակցությունն է հայտնել Սահակ եպիսկոպոս Մաշալյանին: «Մենք մեր եկեղեցին սիրող մարդիկ ենք, սակայն հայ ժողովրդի համբերությունն արդեն սպառվում է»,- նշել է նա:

«Ինձ մեռոնը գումարի դիմաց տվող հոգևոր առաջնորդը չի կարող լինել իմ ներկայացուցիչը: Աթեշյանը պետք է հեռանա»,- ասել է 65-ամյա Սեդա Քյուչուքօսքանը:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe