Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


Թուրք-իրանական հարաբերությունների սրացումը թուրքագետը կապում է տարածաշրջանում ուժային վերաբաշխման հետ

SOCIETY

 Թուրքիայի և Իրանի հարաբերությունների սրացումը պայմանավորված է տարածաշրջանում ուժային դերակատարության և վերաբաշխման գործոնով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ ԼևոնՀովսեփյանը:

«Վերջին տարիներին թուրք-իրանական հարաբերությունները զարգացում ապրեցին հատկապես էներգետիկ ոլորտում: Տարածաշրջանի շահերի բախումը երկու պետությունները փորձել են կոմպենսացնել հենց այդ համագործակցության շրջանակներում: Սակայն սիրիական և իրաքյան հակամարտություններում շահերի բախումը բավական ցայտուն դրսևորվեց, և երկու պետությունների մոտեցումների ընդհանուր ձևակերպումներ գտնելու փորձը անհաջողության մատնվեց»,- ասաց թուրքագետը:

Թուրքագետը չի կարծում, որ թուրք-իրանական հարաբերությունների վատթարացումը կհանգեցնի ուղղակի բախումների, այնուամենայնիվ, թուրքագետը չի բացառում անուղղակի բախումները սիրիական և իրաքյան հակամարտությունների թատերաբեմում:

Ըստ Հովսեփյանի՝ տարածաշրջանում նոր զարգացումները կապված են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր ծրագրերի հետ:

«Որոշակի ազդակներ կան, որ Միացյալ Նահանգները փորձում է ձևավորել հակաիրանական կոալիցիա: Թուրք-իրանական հարաբերությունների սրացմանը նպաստել է նաև այս հանգամանքը»,- ասաց թուրքագետը և հավելեց, որ չի բացառում Ադրբեջանի ընդգրկումն այդ կոալիցիայում:

Հովսեփյանի խոսքով՝ այս հարաբերությունների սրացումը էական ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի և Արցախի վրա:

«Հայաստանն այս պարագայում պետք է իրականացնի իր բոլոր ծրագրերը Իրանի հետ, թե հաղորդակցման ոլորտում: Իրանը վերանայում է կոմունիկացիոն կապի իր քաղաքականությունը, և Հայաստանը այստեղ կարող է կարևոր դերակատարություն ստանձնել»,- ընդգծեց Հովսեփյանը:

Թուրքիայի և Իրանի միջև կոշտ հռետորաբանությամբ ուղեկցվող լարվածությունը սկսվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բահրեյնում ունեցած ելույթի ժամանակ Իրանին մեղադրեց Իրաքում և Սիրիայում կրոնական անհանդուրժողականություն հրահրելու և Իրաքի մասնատման ուղղությամբ աշխատանք տանելու մեջ:

Էրդողանի մեղադրանքներին ի պատասխան Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր, որ Իրաքում Իրանի ներկայությունը հիմնված է Բաղդադի օրինական խնդրանքի վրա և նպատակ ունի պայքարել ահաբեկչության դեմ:

«Իրանի առաջնահերթությունը տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովումն է: Այս խնդիրը չի կարող լուծվել առանց տարբերելու ահաբեկիչներին աջակցող քաոսի դերակատարներին և իրական կայունություն ցանկացողներին:

Տարածաշրջանի առաջնորդների շարքում պարոն Էրդողանը ամենից լավը պետք է իմանա տարածաշրջանում ու հատկապես Իրաքում Իրանի կառուցողական դերի մասին»,- ասված էր հայտարարության մեջ:

Դրան հաջորդեց Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի Իրանի վերաբերյալ ելույթը, երբ վերջինս մեղադրական հայտարարությամբ հանդես եկավ` մեղադրելով Թեհրանին Սիրիան և Իրաքը շիականացնելու մեջ:  
Սրան ի պատասխան էլ փետրվարի 20-ին Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ և զգուշացվել

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive