48 մարդ Է զոհվել Սիրիայի Էլ Բաբ քաղաքի մոտ ահաբեկչության հետեւանքով. Sky
INTERNATIONAL NEWS48 մարդ Է զոհվել սիրիական Էլ Բաբ քաղաքի մերձակա Սուսյան բնակավայրում ականապատված ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով, քաղաք, որը նախօրյակին սիրիացի ապստամբների կողմից ազատագրվել Էր «Իսլամական պետության» ահաբեկիչներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 24-ին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը:
Զոհվածների մեծ մասը սիրիական ընդդիմության մարտիկներն են: Ավտոմեքենան պայթեցվել Է ընդդիմության դաշտային շտաբի մերձակայքում:
Նախօրյակին ազատագրված Էլ Բաբը համարվում Էր ԻՊ-ի գլխավոր հենարանը Սիրիայի հյուսիսում: Քաղաքը գրավել Էին սիրիական զինված ընդդիմության ջոկատները Թուրքիայի բանակի օժանդակությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



