Հայ հայտնիների՝ շաբաթվա ստացված ու չստացված կերպարները
PHOTOWnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հայտնիների՝ շաբաթվա ստացված և չստացված կերպարները: Հաշվի առնելով, որ նրանցից յուրաքանչյուրը հետևորդների մեծ թիվ ունի և, փաստացի, նրանց շրջանում ձևավորում ու թելադրում է ճաշակ, մենք կարծում ենք, որ հայտնիները պետք է առավել ուշադիր լինեն իրենց կերպարներն ընտրելիս: Հայ հայտնիներին մաղթում ենք կամ հումորի զգացում, որպեսզի մեր տեքստերին հումորով վերաբերեն կամ էլ ճաշակի զգացում, որպեսզի չհայտնվեն մեր չստացված կերպարների շարքում: Եվ այսպես.
Չստացված կերպարներ
Լիլիթ Հովհաննիսյանը սիրում է փորձարկումներ անել՝ հագուստի, մազերի, դիմահարդարման մեջ ու երբեմն նրա համարձակությունը դրական արդյունք է տալիս, բայց հաճախ նա չափն անցնում է կամ անհասկանալի էպատաժային կերպար ստանում, ինչպես այս դեպքում: Մենք ասում ենք Ո՛չ:
Օլգա Այվազյան
Հետաքրքիր է՝ ինչպես է Օլգան չստացված ռոքերի կերպարով ՝ հայկական տաշ-տուշ երգում:
Մերի Հակոբյան
Օ՜հ և ա՜հ…հայկական գլամուրի վառ ներկայացուցիչ Մերին իր ոճի մեջ է՝ չափազանց շատ մերկ մարմին, չափազանց շատ զարդեր, չափազանց շատ դիմահարդարում, այն դեպքում, որ Մերին գեղեցիկ աղջիկ է և բացարձակ այս էժան սեքսուալության կարիքը չունի:
Ստացված կերպարներ
Սիրուշո
Սիրուշոն կարողանում է ամենապարզ հագուստներով չափազանց ոճային և շքեղ տեսք ունենալ: Ջինսով և վերնաշպիկով աղջիկներ կարելի է հաճախ տեսնել, բայց որ կերպարն այսքան ավարտված ու հարմոնիկ ստացվի, հազվադեպ է պատահում: Փոքրիկ շարֆը, որը շատ ակտուալ է այս սեզոն, ամբողջացնում է Սիրուշոյի look-ը: Մենք ասում ենք՝ Այո’:
Շարունակությունը՝ այստեղ