Ժնեւում սկսվել Է Սիրիայի շուրջ բանակցությունների երկրորդ օրը
INTERNATIONAL NEWS Ժնեւում սկսվել Է Սիրիայի շուրջ բանակցությունների երկրորդ օրը. ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հանդիպում Է անցկացնում կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարիի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Նախօրյակին տեղի Է ունեցել բանակցութունների բացման արարողությունը՝ սիրիական բոլոր կողմերի մասնակցությամբ: Դրա ավարտից հետո դե Միստուրան լրագրողներին հայտնել Է, որ փետրվարի 24-ին երկկողմ հանդիպումներ կանցկացնի՝ որոշելու բանակցությունների այս փուլի ձեւաչափը եւ աշխատանքային պլանը:
Դե Միստուրան նաեւ հայտարարել Է, որ կշարունակի բանակցություններում աջակցել կողմերին, շարժվելու համար այն օրակարգով, որը որոշված Է ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւով, ինչպես նաեւ խթանել ընդդիմության ներկայացուցիչների միջեւ նոր կոալիցիաների ստեղծումը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



