«Outdance». նոր սիթքոմ՝ «Բանակում» և «Քաղաքում» սերիալների ստեղծագործական խմբից
PHOTOBlogNews.am-ը գրում է
«Outdance․ պարել ավելի լավ, քան որևէ մեկը». սա «Շանթ» ՀԸ-ի նոր սիթքոմի անվանումն է, որը եթերում կլինի մարտից: Ժանրային բոլորովին նոր ոճի այս հումորային նախագծի հիմքում ընկած է պարի թեման, որն էլ միավորել է մի խումբ երիտասարդների, ովքեր լեցուն են կյանքով ու հանուն նպատակների իրականացման պատրաստ են ցանկացած խենթության:
Նշենք, որ սցենարի հեղինակը Անդրանիկ Սողոյանն է, ով եղել է նաև հեռուստադիտողի կողմից սիրված ու ճանաչված «Բանակում» և «Քաղաքում» սերիալների սցենարիստը: Հենց նրա հետ զրույցի ընթացքում էլ BlogNews.am-ը հետաքրքիր մանրամասներ պարզեց սիթքոմի մասին.
«Սիթքոմի գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ նայում էի «Պարիր, թե կարող ես» նախագծի «խոհանոցային» կադրերը, օրագրերը: Շատ տպավորվեցի մասնակիցների՝ միմյանց հետ շփումից, ազատությունից, նրանց կատակներից: Սիթքոմի մեսիջը հետևյալն է. եթե մարդն ունի լավ նպատակ, ապա համառության ու աշխատասիրության շնորհիվ կարող է հասնել դրան»:
Շարունակությունը՝ այստեղ