Հայաստանում 48,3 հեկտարով կրճատվել են անտառատնկման աշխատանքները
SOCIETYՀայաստանում 2016 թվականի ընթացքում անտառատնկում և ցանքս է իրականացվել 32,9 հեկտար տարածքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, տնկարկների առաջին տարվա կպչողականությունը 60 տոկոս է:
2015 թվականին անտառատնկում և ցանքս է իրականացվել 81,2 հա տարածքում, ինչը 48,3 հա-ով ավել է 2016 թվականի ցուցանիշից:
2016 թվականին անտառավերականգնման (ներառյալ անտառի բնական վերաճին օժանդակող միջոցառումների) ծավալը կազմել է 110,5 հա, իսկ 2015-ին՝ 166,4 հա:
Արտադրված տնկանյութերը 2016 թվականին կազմել են 203,3 հազար հատ, իսկ 2015-ին` 350 հազար հատ, որոնք եղել են սերմնաբույսեր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



