Իրանի պատվիրակությունը Սաուդյան Արաբիայի հետ քննարկել Է հաջի կազմակերպման հարցերը
INTERNATIONAL NEWS Իրանի պաշտոնական ներկայացուցիչները Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ քննարկել են այս տարի Սաուդյան Արաբիայում սրբազան վայրեր ուխտագնացության կազմակերպման հարցերը: Ինչպես հայտնել Է Asharq Al-Awsat թերթի Էլեկտրոնային տարբերակը, երկկողմ կոնսուլտացիաները տեղի են ունեցել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բանակցությունների առաջին փուլի արդյունքներով, մասնակիցները համաձայնության են եկել շարունակելու սաուդա-իրանական կոնսուլտացիաները:
Անցյալ տարի իրանցիները զրկված Էին հաջ կատարելու հնարավորությունից: Ուխտագնացների անվտանգությունն ապահովելու եւ նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալու շուրջն իրանցի եւ սաուդացի պաշտոնատար անձանց՝ անցած գարնանը մի քանի փուլով կայացած բանակցություններն ավարտվել են ապարդյուն: Այդ բանակցությունների անցկացումը պնդել Է Թեհրանը՝ 2015 թվականի սեպտեմբերին Մինայի հովտում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ հրմշտոցի հետեւանքով զոհվեցին շուրջ 3 հազար ուխտագնացներ, այդ թվում 464 իրանցիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



