Ռոբերտ դե Նիրոն ստիպված Է վատ կինոյում նկարահանվել կնոջ մեծ ծախսերի պատճառով. NY Post
SOCIETYԱմերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն հուսահատ վիճակում Է հայտնվել այն բանից, որ իր կինը՝ Գրեյս Հայթաուերը, անխնա ծախսում Է բոլոր այն փողերը, որոնք ինքը վաստակում Է կինոյում: Ծախսերը կատարվում են Grace Hightower & Coffees of Rwanda սրճարանների ցանցի վրա, որը բացվել Է հինգ տարի առաջ եւ աստիճանաբար սնանկանում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Post թերթը:
Ինչպես ճշտել Է հրատարակությունը, վերջերս դե Նիրոն չի զսպել կուտակված զայրույթը, երբ կնոջ հետ այցելել Էր Նյու Յորքի Մանհեթենի շրջանի բարերից մեկը: «Ես ստիպված չԷի լինի շարունակել նկարահանվել գարշելի ֆիլմերում, եթե դու չվատնեիր իմ բոլոր փողերը»,- հայտարարել Է նա կնոջը բոլորի ներկայությամբ:
Ռոբերտ դե Նիրոն նկարահանվել Է գրեթե 100 ֆիլմերում եւ ավելի քան 130 անգամ տարբեր մրցանակների անվանակարգվել կինոյի բնագավառում: «Օսկար» մրցանակը նա ստացել Է երկու անգամ՝ 1974 թվականին «Կնքահայր 2» ֆիլմում տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար եւ 1980 թվականին՝ «Կատաղած ցուլը» կինոնկարում խաղացած գլխավոր դերի համար:
Մյուս ֆիլմերի թվում նրա առավել հայտնի աշխատանքներն են «Եղնիկների որսորդը» (1978 թ.), «Մի անգամ Ամերիկայում (1984 թ.), «Գոտեմարտ» (1995 թ.), «Ռոնինը» (1998 թ.) ֆիլմերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



