Տաջիկստանն ուսումնասիրում Է ԵԱՏՄ-ին անդամակցելու նպատակահարմարությունը
INTERNATIONAL NEWSՏաջիկստանի իշխանությունները քննարկում են Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՀՄ) երկրի անդամակցության նպատակահարմարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Մոսկվայում Տաջիկստանի դեսպան Իմուդին Սատորովը՝ մեկնաբանելով այդ կազմակերպությանը հանրապետության անդամակցության հնարավորությունը:
«Այդ հարցն ուսումնասիրվում Է,-ասել Է դիվանագետը:-Հանրապետությունն ուսումնասիրում Է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հնարավորությունը եւ նպատակահարմարությունը»: Դրա հետ մեկտեղ, հավելել Է նա, Տաջիկստանի ղեկավարությունը «պաշտպանում Է ինտեգրացման գործընթացները հետխորհրդային տարածքում»:
ԵԱՏՄ-ի մասնակիցներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



