Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար. Նադյա Սարգսյան կրստեր

PHOTO
Life.panorama.am-ը գրում է.
 
ՀՀ Վաստակավոր արտիստուհի Նադեժդա Սարգսյանի զարմուհին՝ կրտսեր Նադյա Սարգսյանը շուրջ վեց տարվա դադարից հետո կրկին որոշել է վերադառնալ երգարվեստ:
 
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է դադարի, ապագա ծրագրերի ու Նադեժդա Սարգսյանի եւ Էմմիի աջակցության մասին:
 
Նադյա Սարգսյանին շատերը կհիշեն «Մանկական Եվրատեսիլի» նախնական փուլերում, երբ նա իրենց խմբի հետ փորձում էր իր ուժերը այդ մեծ բեմում հայտնվելու համար: Մի քանի անհաջող փորձերից հետո Նադյան որոշում է այլեւս չերգել.
 
«Կստեմ, եթե ասեմ՝ հիասթափություններ չունեցա, երբ «Դո ռե մի» խմբով մի քանի անգամ փորձեցինք մասնակցել սկզբում «Մանկական Եվրատեսիլին», ապա նաեւ «Նոր ալիքին», բայց, ցավոք, չստացվեց: Դրանից հետո մեր խումբը ցրվեց ու ես որոշեցի, որ այլեւս չեմ երգելու: Այդ ընթացքում ընդունվեցի Երեւանի Մշակույթի Պետական քոլեջի «Ռեժիսուրա» բաժինը, իսկ հետո մայրիկիս ու մորաքրոջս՝ Նադեժդա Սարսգյանի հորդորներով, որոշեցի կրկին երգել ու որպես անհատ երգչուհի ներկայանալ: Միաժամանակ որոշում կայացրեցի, որ այս տարի պետք է պարտադիր ընդունվեմ Բժշկական համալսարան ու ապագայում դառնամ սննդաբան-դիետոլոգ: Այս պահին ինտենսիվորեն պարապում եմ ընդունելության քննությունների համար, հուսամ կհաջողի ինձ երազանքիս հասնել»,- պատմեց Նադեժդա Սարգսյան կրտսերը:
 

 
Երգչուհին վստահ է՝ կարող է լինել եւ բժիշկ, եւ երգչուհի.
 
«Կարծում եմ, մեծ ցանկության ու աշխատասիրության դեպքում կարելի է ամեն ինչի հասնել: Ես արդեն իսկ շատ գիտելիքներ ունեմ բժշկության մասին, ու նաեւ անասելի սիրում եմ երգել»,- նշեց 19-ամյա Նադյան:
 
Հետաքրքրվելով, թե ինչ օգնություն է ցուցաբերում Նադեժդա Սարգսյանը եւ արդյոք ինչպես շատ դեպքերում, այնպես եւ այս պարագայում Վաստակավոր արտիստուհու անունն իր համար շատ դռներ է բացում, նկատեց.
 
«Ես դեռ վաղուց ինձ համար մի որոշում եմ կայացրել, մորաքրոջս անունը երբեք չեմ օգտագործի դռներ բացելու համար: Ես շատ եմ կարեւորում ու արժեւորում նրա խորհուրդները, բայց փորձում եմ ինքս հասնել հաջողությունների, ինքնուրույն բարձունքներ գրավել»:
 

 
Էմմիի միջոցով եւս Նադյան չի փորձում հայտնի դառնալ.
 
«Էմմիի հետ միշտ կապի մեջ ենք, նա ինձ շատ խորհուրդներ է տալիս թե երգի հետ կապված, թե արտաքինիս: Շատ եմ սիրում նրա ճաշակն ու միշտ հետեւում եմ նրա խորհուրդներին»,- հավելեց երգչուհին:
 
Նադյա Սարգսյանը դեռեւս քավեր տարբերակներով է երգեր ներկայացնում, սակայն նրա խոսքով, առաջիկայում, երբ ընդունելության քննությունները հաջող հանձնի, իր հեղինակային երգերը եւս կներկայացնի.
 
«Ես նաեւ ստեղծագործում եմ, որոնք կսկեմ ներկայացնել ավելի ուշ, հավանաբար ամռան վերջին: Անպայման կլինի նաեւ տեսահոլովակլ: Հուսամ, ակտիվ գործելաոճ կկարողանամ ներկայացնել»,- ավարտեց Նադյան:
 

 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards