Թրամփը կրկին խոստացել է ԻՊ-ն ջնջել երկրի երեսից
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոստացել է ոչնչացնել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը: Վկայակոչելով BBC-ն, ԱՄՆ նախագահը նման հայտարարությամբ հանդես է եկել Պահպանողական քաղաքական կազմակերպությունների կոնֆերանսի ժամանակ:
«Մեր դաշնակիցների հետ աշխատելով մենք այդ չարիքը կջնջենք երկրի երեսից»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Նա միաժամանակ շեշտել է, որ ԱՄՆ պետք է կրկին վերահսկողություն հաստատի իր սահմանների նկատմամբ, որպեսզի ահաբեկիչները չկարողանան ներխուժել երկրի տարածք:
«Մենք պետք է խելացի լինենք»,- ամփոփել է Թրամփը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



