Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցող 136 քաղաքացի Գերմանիայից ապաստան է խնդրել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի` դիվանագիտական անձնագիր ունեցող 136 քաղաքացի երկրում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Գերմանիայից ապաստան է խնդրել: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով` ապաստան խնդրած անձանց շարքում են նաև դիվանագետների ընտանիքների անդամները: Նախարարությունը տվյալները տրամադրել է Կանաչների կուսակցության պատգամավոր Օզջան Մութլուի հարցմանն ի պատասխան:
136 քաղաքացիները ապաստան տրամադրելու դիմում են ներկայացրել 2016 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



