Ավտովթար Արմավիրում՝ բռնկումով. 19-ամյա վարորդի վիճակը ծանր է
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 02:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երեւանյան փողոց 37 շենքի դիմաց տեղի է տեղի ունեցել ավտովթար հրդեհի բռնկումով, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տուժող՝ 19-ամյա Հ. Ռ.-ին տեղի ուժերով տեղափոխել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր:
Հրդեհը մեկուսացվել է Ժամը 02:53-ին, մարվել՝ 03:00-ին:
Այրվել է Հ. Ռ.-ին պատկանող «ՎԱԶ 21015» ավտոմեքենայի շարժիչի հատվածը 2 քմ եւ առջեւի անվադողերը ամբողջությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



