Չինաստանի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը տասը մարդու կյանք է խլել
INTERNATIONAL NEWSՉինաստանի Նանչանգ քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է տասը մարդ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը` վկայակոչելով չինական Xinhua գործակալությունը:
Հրդեհը բռնկվել է փետրվարի 25-ի առավոտյան: Դեպքի վայր են ժամանել տասնյակ հրշեջ և փրկարար ծառայության մեքենաներ:
Կրակից խուսափելու նպատակով երկրորդ հարկից մի մարդ պատուհանից դուրս է ցատկել, վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց:
Ենթադրվում է, որ հրդեհի պատճառը եղել է միացված սարքավորումներից մեկը: Կատարվածի առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է յոթ մարդու:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



