5 օգտակար կայքեր, որոնք կբարձրացնեն Ձեր ինտելեկտը
LIFEBlogNews-ը գրում է.
Շատ հաճախ մենք անօգուտ անցկացնում ենք մեր ազատ ժամանակը՝ ընկերների հետ նամակագրությամբ զբաղվելով կամ Ինստագրամում հերթական նկարը տեղադրելով։
Դրա փոխարեն BlogNews-ն առաջարկում է օգտվել հետևյալ կայքերից՝ օգտակար ինֆորմացիա հավաքելու և ինտելեկտը բարձրացնելու համար։
Coursear – Սա կրթական հարթակ է, որը ցանկացողներին առաջարկում է օնլայն դասընթացների հսկայական տեսականի՝ պատրաստված աշխարհի լավագույն համալսարանների և ընկերությունների մասնագետների կողմից։
KhanAcademy – Ուսուցողական այս անվճար ռեսուրսը պարունակում է ավելի քան 4200 միկրոդասընթացներ՝ հնարավոր բոլոր թեմաներով։
Lumosity – Այս կայքը նախատեսված է մտավոր ունակությունները զարգացնելու համար։ Այսպիսի կայքերը շատ-շատ են, սակայն Lumosity-ն ունի մեկ առանձնահատկություն՝ այն ընտրում է անհատական մարզումների ծրագիր յուրաքանչյուր օգտատիրոջ համար։
Psychology Today – Օնլայն պարբերական, որը նվիրված է պացառապես հոգեբանությանը։ Կայքի թեմատիկ ապահովումը տարածվում է մարդու պահվածքի և տրամադրության բոլոր ասպեկտների վրա՝ հոգեբանական և էմոցիոնալ առողջություն, անձնական աճ, հարաբերություններ, սեքս, երեխաների դաստիարակում և շատ այլ բաներ։
Curious – Այս կայքը ստեղծվել է այն նպատակով, որ աշխարհի տարբեր կետերում գտնվող ուսուցիչները, աշակերտները և տաղանդավոր երիտասարդները կարողանան կիսվել իրենց գիտելիքներով բոլորի հետ։