Սինայում ծայրահեղականների հարձակումների պատճառով 38 քրիստոնյա ընտանիքի են տարհանել
INTERNATIONAL NEWSՍինայի հյուսիսում ծայրահեղականների հարձակումների պատճառով 38 քրիստոնյա ընտանիքի են տարհանել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով եգիպտական «Ալ Յաում աս-Սաիբա» պարբերականը:
Ընտանիքներին բնակեցրել են հարեւան Իսմաիլիա նահանգում: Հարկադիր տեղահանվածներն օգնություն են ստանում պետությունից եւ եկեղեցուց, նաեւ հաշվեհամար է բացվել՝ նվիրատվությունների համար:
Ավելի վաղ եգիպտական լրատվամիջոցները հաղորդել էին Սինայի հյուսիսում ծայրահեղականների կողմից քրիստոնյաների վրա մի քանի հարձակման մասին: Հարձակումների արդյունքում քրիստոնյա համայնքի առնվազն յոթ ներկայացուցիչ է զոհվել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



