Անգելա Մերկելը քրիստոնեա-դեմոկրատների կողմից ընտրվել է որպես կանցլերի թեկնածու
INTERNATIONAL NEWSԱնգելա Մերկելը ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության նախընտրական ցուցակի առաջնորդ Բունդեսթագի սեպտեմբերյան ընտրություններին մասնակցելու համար:
Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, երկրի կառավարության գործող ղեկավարի թեկնածության օգտին քվեարկել է պատվիրակների 95 տոկոսը:
Անգելա Մերկելը բունդեսթագի ընտրություններին առաջին անգամ մասնակցել է 1990 թվականին, երբ Գերմանիայում տարածվել է ընտրական համակարգը: Այդ ժամանակվանից ի վեր նա առաջադրվում է 4 տարին մեկ: 2017-ի ընտրությունները կդառնան կանցլերի 8-րդ ընտրական արշավը:
Հիշեցնենք, որ այս տարվա ընտրություններում կանցլերի պաշտոնի համար Մերկելի հետ մրցակցելու է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Մարտին Շուլցը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



