Անկարայում թաթարական համայնքի մասնակցությամբ հակառուսական բողոքի ցույց է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում նոր հակառուսական ցույցեր են տեղի ունեցել տեղի թաթար բնակչության մասնակցությամբ. այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Բողոքի ակցիան նվիրված է եղել Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու երեք ամյակին:
Թուրքիայի տարբեր քաղաքներից ժամանած տասնյակ հազարավոր թաթարներն ու նրանց համախոհները կրկին դեմ են արտահայտվել Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում հայտնվելուն և սև ծաղկեպսակ թողել ՌԴ դեսպանատան դռների առջև՝ ի նշան Ռուսաստանի վարած քաղաքականության Ուկրաինայի դեմ:
Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ է մտել 2014 թվականի մարտին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



