NBA. Առանց Լեբրոն Ջեյմսի Կլիվլենդը 3 մրցաշրջանում ընդամենը 4 խաղ է հաղթել
SPORT«Կլիվլենդը» պարտվեց «Չիկագոյին» (99:117)՝ հերթական պարտությունը կրելով այն խաղում, որին չի մասնակցում թիմի առաջատար Լեբրոն Ջեյմսը:
Ջեյմսը չկարողացավ մասնակցել «Բուլզի» հետ խաղին մրսածության և կոկորդի բորբոքման պատճառով: Այս մրցաշրջանում նա 4 հանդիպում է բաց թողնել, և այդ բոլոր խաղերում «Կլիվլենդը» պարտվել է:
Այդուհանդերձ, թիմի գլխավոր մարզիչ Թայրոն Լյուն չգիտի, թե որքան ժամանակով է շարքից դուրս մնացել Ջեյմսը.
«Չգիտեմ՝ Լեբրոնը երբ կվերադառնա: Ձեր կոկորդը երբևէ ցավե՞լ է: Եվ որքա՞ն ժամանակում եք լավացել»,- Լյուի խոսքերն է փոխանցում ESPN-ը:
«Չիկագոյի» հետ խաղին չմասնակցեցին նաև հարձակվող Քևին Լավն ու պաշտպան Ջեյ Ար Սմիթը:
2014 թվականին «Կլիվլենդ» վերադառնալուց ի վեր՝ թիմն առանց Ջեյմսի անցկացրած 23 խաղից միայն 4-ում է հաղթանակ տոնել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



