Վարդի. Ռանիերին հավատաց ինձ, երբ շատերն արդեն չէին հավատում. ես չեմ մասնակցել նրա հեռացմանը
SPORT«Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին հերքել է այն տեղեկատվությունը, թե թիմի ֆուտբոլիստները հանդիպել են ակումբի ղեկավարության հետ՝ գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի հեռացման համար.
«Ես միշտ մեծագույն հարգանքով կվերաբերվեմ Կլաուդիո Ռանիերիին: Այն, ինչի մենք հասանք նրա հետ, պարզապես անիրական է: Նա հավատաց ինձ այն ժամանակ, երբ շատերն արդեն չէին հավատում, և ես միշտ երախտապարտ կլինեմ նրան:
Շշուկներ են տարածվել, թե ես մասնակցել եմ նրա հեռացմանը, սակայն դա միանգամայն սուտ է՝ անհիմն և շատ տհաճ:
Մենք միայն մեղավոր ենք վատ արդյունքների մեջ, և բոլորը դա հասկանում էին: Կներդնենք ողջ ուժերը, որ շտկենք ստեղծված իրավիճակը:
Կլաուդիոյին ամենալավն եմ մաղթում, ինչ էլ որ նրան չսպասվի ապագայում: Շնորհակալ եմ ամեն ինչի համար»,- գրել է Վարդին «Instagram»-ի իր էջում: