ՊՍԺ-ն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկացել է Դի Մարիային վաճառել Չինաստան
SPORTՊՍԺ-ի ղեկավարությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկացել է վաճառել թիմի կիսապաշտպան Անխել Դի Մարիային, հայտնում է «L'Equipe»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբում գոհ չեն եղել, թե ինչպես է արգենտինացին անցկացրել մրցաշրջանի առաջին հատվածը և պատրաստ են եղել բաժանվել նրա հետ:
ՊՍԺ-ի ներկայացուցիչները ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշին խնդրել են իմանալ՝ արդյոք չինական Սուպերլիգան ներկայացնող որևէ ակումբ հետաքրքրվա՞ծ է 29-ամյա Դի Մարիայի ծառայություններով:
Միևնույն ժամանակ անձամբ արգենտինացին, որը 2015 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց ՊՍԺ, մերժել է կարիերան Չինաստանում շարունակելու տարբերակը:
Ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան ընդհանուր առմամբ փարիզյան ակումբի կազմում 29 հանդիպման է մասնակցել, դարձել է 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: