Չեխիայում հարձակվողը փրկել է դարպասապահի կյանքը, որի լեզուն կուլ էր գնացել
SPORT«Սլովացկոյի» հարձակվող Ֆրանսիս Կոնեն Չեխիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Բոհեմիանս 1905»-ի հետ խաղի ժամանակ (0:0) փրկել է մրցակցի դարպասապահ Մարտին Բերկովեցի կյանքը, հայտնում է 1iSport.cz-ը:
Առաջին խաղակեսում դարպասապահը տուժել է իր թիմի պաշտպանի հետ բախման արդյունքում: Բերկովեցի լեզուն կուլ էր գնացել, և Կոնեն ֆուտբոլիստին առաջին բուժօգնություն է ցուցաբերել:
Խաղից հետո Տոգոն ներկայացնող հարձակվողը պատմել է, որ սա արդեն 4-րդ անգամն էր, երբ ինքը խաղադաշտում բուժօգնություն է ցուցաբերել:
Բերկովեցը, որն այդ գիշերն անցկացրել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, շնորհակալություն է հայտնել Կոնեին՝ իրեն օգնելու համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



