Մոսկվայում տեղի է ունենում «Նեմցովի երթը»` անվտանգության խստացված միջոցառումներով
INTERNATIONAL NEWSՄոսկվայի կենտրոնում ոստիկանությունը խստացրել է անվտանգության միջոցառումները, որտեղ այսօր տեղի է ունենում քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակի երթը, հաղորդում է Rosbalt-ը:
Ակցիայի մասնակիցները սկսել են հավաքվել Ստրաստնի բուլվարում: Այդտեղ տեղաշարժը փակված է, հերթապահում են ոստիկանական ավտոմեքենաները, ՕՄՕՆ-ի, Ռուս գվարդիայի եւ ոստիկանության աշխատակիցները: Մայթերին պատնեշներ են դրվել:
Ակցիայի մասնակիցները կրում են քաղաքական խմբավորումների դրոշները, ՌԴ դրոշները, Նեմցովի դիմանկարները:
Ընդդիմադիր Բորիս Նեմցովը սպանվել է 2015-ի փետրվարի 27-ին:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



