Իրանի նախկին նախագահը նամակ է գրել Թրամփին
INTERNATIONAL NEWSԻրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որտեղ մասնավորապես խոսել է ԱՄն միգրացիոն քաղաքականության եւ Մերձվոր Արեւելքում Վաշինգտոնի գործողությունների մասին, հաղորդում է ABC News-ը:
Իր նամակում, որտեղ ավելի քան 3,5 հազար բառ է գործածվել, Ահմադինեժադը դատապարտել է ՄԱԿ-ում Վաշինգտոնի «առաջնային ազդեցությունը», ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների գործերին միջամտությունը, ինչը ըստ նրա հանգեցրել է «անկայունության, պատերազմի, տարաձայնությունների, սպանության»: Նա նաեւ ընդգծել է, որ «ժամանակակից ԱՄՆ-ը պատկանում է բոլոր ժողովուրդներին»:
Ահմադինեժադը հայտարարել է, որ Թրամփին ուղղված նամակը հանձնել է Թեհրանում Շվեդիայի դեսպանատուն, որը ներկայացնում է Վաշինգտոնի շահերը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



