Չիլիում միլիոնավոր մարդիկ մնացել են առանց խմելու ջրի
INTERNATIONAL NEWSՏեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքները հանգեցրել են Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի մերձակա ջրամբար տանող գետի ջրի աղտոտման, ինչի պատճառով իշխանությունները կարգադրել են անջատել խմելու ջրի մատակարարումը չորս միլիոն մարդու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իշխանությունները խոստանում են վերականգնել ջրամատակարարումն այն բանից հետո, երբ Մայպո գետում աղտոտման մակարդակը նվազի:
Քաղաքի բնակչությունը շշալցված ջրի պաշար Է տեսնում: Ռեստորանները եւ բիզնեսներն իշխանությունների հրամանով փակ են: Դպրոցնները նույնպես հետաձգել են նոր քառորդի սկիզբը: Փրկարարական ծառայությունները հայտնել են, որ մի շարք լեռնային շրջաններում առատ տեղումների պատճառով ընդհատվել Է ավտոմոբիլային հաղորդակցությունը, եւ որոշ բնակավայրեր կտրված են մնացել աշխարհից:
Հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվել Է առնվազն չորս մարդ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



