Սիրիական զորքերը Պալմիրայի շրջանում գրավել են իշխող բարձունքը. SANA
INTERNATIONAL NEWSՍիրիայի կառավարական զորքերի ստորաբաժանումներն աշխարհազորի դաշնակից ուժերի օգնությամբ «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին դուրս են քշել Պալմիրայի շրջանի՝ ռազմավարական տեսակետից կարեւոր բարձունքից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA գործակալությունը:
Զինվորական աղբյուրի խոսքով՝ գործողության ընթացքում ոչնչացվել են ԻՊ-ի՝ մեծ քանակությամբ ահաբեկիչներ՝ զենքի, զինամթերքի եւ փոխադրամիջոցների հետ մեկտեղ:
Անցած շաբաթ բանակային ստորաբաժանումները դաշնակիցների հետ համատեղ հարձակման ընթացքում այդ շրջանում վերականգնել են վերահսկողությունը մի քանի գյուղերի նկատմամբ:
Փետրվարի կեսերին հաղորդվել Էր, որ մինչեւ Պալմիրա կառավարական զորքերին մնացել Է 20 կիլոմետր: Սիրիական բանակի հարձակումը ծավալվում Է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիախմբի օգնությամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



