Մշակվում է հայեցակարգ՝ մարզական տուրիզմի զարգացման համար
SOCIETYՀՀ վարչապետի հանձնարարականով մշակվում է հայեցակարգ՝ մարզական տուրիզմի զարգացման համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության մասսայական սպորտի ու ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Ֆահրադյանը՝ փաստելով, որ այդ հայեցակարգն իր մեջ կընդգրկի Ծաղկաձորն ու Արթիկը:
«Տվյալ դեպքում հայեցակարգի մեջ ներառված են Ծաղկաձորն ու Արթիկը՝ դահուկային սպորտի զարգացման համատեքստում: Հայեցակարգի մշակումը սկզբնական փուլում է»,- նշեց պատասխանատուն՝ հավելելով, որ հայեցակարգով նախատեսվում է մարզաբազաների կառուցում, արդիականացում ու մասսայականացում:
Հայեցակարգը կյանքի կոչելու համար կպահանջվեն ոչ միայն ՀՀ պետական բյուջեի, այլ նաև մասնավոր սեկտորի ներդրումներ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



