Քուրդ զինյալները 20 թուրք զինվորի են վիրավորել Վանա լճի մոտակայքում
INTERNATIONAL NEWSԹուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հերթական հարձակումն են իրականացրել թուրքական իրավապահ մարմինների նկատմամբ: Դեպքը տեղի է ունեցել Վանա լճի շրջակայքում` Թաթվան գավառում:
Քուրդ զինյալները հեռվից գործի են դրել պայթուցիկը զինվորական մեքենայի անցնելու ժամանակ: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 20 զինվոր, ովքեր անմիջապես հոսպիտալացվել են: Նշվում է, որ զինվորների կյանքին վտանգ չի սպառնում:
Թուրքական իրավապահ մարմինները այդ տարածքներում լայնածավալ գործողություններ են սկսել PKK-ի մարտիկներին հայտնաբերելու նպատակով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



