Ո՞ր 2 մասնակիցները լքեցին հայկական X Factor նախագիծը
PHOTOԱյս կիրակի կայացավ հայկական X Factor նախագծի երկրորդ գալա համերգը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այս գալա համերգի ժամանակ նախագիծը պետք է լքեին միանգամից երկու մասնակից:
X Factor-ի երկրորդ գալա համերգի թեման հայկական երգերն էին: Սակայն մինչ դրանց անդրադառնալը ամփոփվեցին նախորդ շաբաթվա քվեարկության արյունքները: Հեռուստադիտողի որոշմամբ՝ նախագիծը լքեցին Դիանա Հարությունյանն ու The Steps Band-ը: Այսպիսով՝ ժյուրիի երկու անդամներ՝ աղջիկների ղեկավար Էրիկն ու խմբերի ղեկավար Գարիկ Պապոյանը, հաջորդ գալա համերգին կներկայանան երկուական մանակիցներով:
Ի դեպ 3-րդ գալա համերգից առաջ կրկին կամփոփվեն հեռուստադիտողի քվեարկության արդյունքները: Նախագիծը նորից լքելու է միանգամից երկու մասնակից:
Թե ինչպես կբաշխվեն հեռուտադիտողների ձայները՝ պարզ կդառնա հաջորդ կիրակի: Իսկ մինչ այդ՝ առաջարկում ենք վերհիշել նախորդ գալա համերգի ժամանակ նվազագույն ձայներ հավաքած մասնակիցմերի՝ Դիանա Հարությունյանի եւ The Steps Band-ի կատարումները:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE