Կազմակերպիչները պարզաբանել են, թե ինչու Է սխալ տեղի ունեցել «Օսկարը» հանձնելիս
SOCIETY«Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր պարգեւը հայտարարած Ուորեն Բիթին սխալ ծրար Է ստացել, ուստիեւ հայտնել Է ոչ այն հաղթողին, դերասանն ինքն այսպես Է պարզաբանել տեղի ունեցած թյուրիմացությունն արարողության եթերում, որը հեռարձակում Էր ABC-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԱՄՆ-ի կինոակադեմիայի «Օսկար» պարգեւի հանձնման 89-րդ արարողությունն ավարտվել Է անհարմար վիճակով, երբ սխալմամբ հաղթող Է հայտարարվել «Լա Լա Լենդ» մյուզիքլը:
Սոսկ այն բանից հետո, երբ նկարահանող խումբը բեմ Է դուրս եկել եւ սկսել շնորհակալական խոսքը, կազմակերպիչների ներկայացուցիչը դուրս Է եկել բեմ եւ ասել, թե «լավագույն ֆիլմը «Լուսնի լույսը» կինոնկարն Է: «Սա կատակ չԷ, «Լուսնի լույսը» շահել Է «Լավագույն կինոնկար» պարգեւը»,- ասել Է մրցանակի ներկայացուցիչը:
Մի քանի րոպե բեմում շփոթահար վիճակ Էր, եւ չԷին հասկանում, թե ինչ Է տեղի ունենում եւ կատակ չԷ արդյոք տեղի ունեցածը:
«Ես բացեցի ծրարը. այնտեղ գրված Էր Էմմա Սթոուն «Լա Լա Լենդ»,- ասել Է Բիթին՝ բացատրելով, որ հենց այդ պատճառով Է ինքը ձգձգել հաղթողին հայտարարելը: Բացելով ծրարը՝ դերասանն անմիջապես չի հայտարարել կինոնկարի անունը, բայց լսարանին դա թվացել Է որպես ժամանակի դիտավորյալ ձգձգում եւ անվանակարգորդների «նյարդերի հետ խաղ»:
Էմմա Սթոունն «Օսկար» Է նվաճել «Լա Լա Լենդում» գլխավոր դերի համար, նրա հաղթանակը հայտարարվել Էր երեկոյի գլխավոր անվանակարգի ներկայացվելուց առաջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



