Կիվի`«սուպեր» միրգ
PHOTOԱմերիկացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 2 կիվի ուտելը բարձրացնում է մարդու տրամադրությունը և նրան հաղորդում հավելյալ էներգիա:
Կիվին պարունակում է 2 անգամ ավելի սննդարար նյութեր, քան` նարինջը: Մեկ կիվին կարող է լրացնել C վիտամինի օրական չափաբաժինը: Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր կերել են օրական 2 կիվի, նկատելիորեն պակաս են զգացել հոգնածություն ու ընկճախտ և ունեցել են ավելի շատ էներգիա, քան նրանք, ովքեր օրական կերել են կես կիվի:
Մասնագետները կիվին իսկական վիտամինային ռումբ են համարում, քանի որ այն իր մեջ պարունակում է մրգերի ու բանջարեղենների համար ռեկորդային քանակությամբ վիտամիններ ու հանքային նյութեր: Այս փոքրիկ գնդիկը հարուստ է հատկապես վիտամին C-ով: Ուրիշ ոչ մի մրգի մեջ վիտամին C-ին մանքանակություն չկա:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: