Իշխան Զաքարյանի լիազորությունները դադարեցվել են. ՎՊ նախագահի պաշտոնում առաջարկվել է Լևոն Յոլյանի թեկնածությունը
SOCIETYԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի լիազորությունները դադարեցնելու մասին: Ազգային ժողովի քառօրյա նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահը հայտնեց, որ լրացել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի 15-օրյա ժամկետը: «Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ Իշխան Զաքարյանի լիազորությունները դադարեցվում են», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:
Նա նաև հավելեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկել է Լևոն Սուրենի Յոլյանի թեկնածությունը:
Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել: Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում Իշխան Զաքարյանը կգլխավորի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



