Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Բոլորն ասում են դժվար է լինելու, բայց ես պատրաստ եմ. Նորա Գրիգորյան

PHOTO

Life.panorama.am-ը գրում է

Դերասանուհի ու բեմադրող Նորա Գրիգորյանը մայրանալուց հետո առաջին անգամ բեմ է բարձրացել: Life.panorama.am-ի հետ զրույցում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն ու դերասան Էրվին Ամիրյանի կինը՝ Նորան, պատմել է մայրանալուց հետո կարճ ժամանակ անց բեմ բարձրանալու որոշման ու ապագա ծրագրերի մասին:

- Նորա, բալիկների ծնունդից երկար ժամանակ չի անցել, բայց դուք արդեն բեմում եք: Կպատմեք, թե ինչպե՞ս կայացրեցիք այս որոշումը:

- Ոորոշումս կայացրեցի շատ հանկարծակի: «Խնջույք ամառանոցում» ներկայացման մեջ հանդես եկա Վասիլիսայի դերով. Այս ներկայացումը դեռ եկու տարի առաջ ինքս եմ բեմադրել, հետեւաբար, անգիր գիտեի ամեն հերոսի խաղը: Այնպես ստացվեց, որ Վասիլիսայի հերոսուհին պատրաստվում է մայրանալ, ու նրան փոխարինող էր հարկավոր: Դե իսկ ես էլ որոշեցի թատրոնի ղեկավարությանը առաջարկել, որպեսզի ինքս փոխարինեմ նրան ու շատ շտապ ներգրավվեցի ներկայացման դերասանական կազմում: «Խնջույք ամառանոցում»-ն արդեն արժանացել է մրցանակների: Նաեւ այս ներկայացումով ամուսինս ստացել է «Լավագույն երկրորդ պլանի դերասան» Արտավազդ մրցանակը:  Ներկայացումը ռեալիստական է, չոր, բացահայտող մարդու էությունը, այսօրվա երիտասարդության փողամոլությունը: Իսկ իմ կերպարը այդ ամենին հակառակ է. նա մի աղջնակ է՝ իր տարօրինակություններով, նա մարմնավորում է սիրո ու մաքրության կերպարը: Ցավոք, այս դարում սերն ու մաքրությունը արհամարհում են, իսկ ներկայացման մեջ այդ աղջկան սպանում են:

Այս ներկայացման դերասանական կազմում է նաեւ Ձեր ամուսինը՝ Էրվին Ամիրյանը: Հետաքրքիր է՝ միասին խաղալու առանձնահատկությունները:

-   Ամուսնուս հետ առաջին անգամ չեմ խաղում, սակայն, ամեն անգամ բեմ դուրս գալիս, իրար հետ կիսվում ենք մասնագիտական հարցերով, նաեւ անհանգստանում ենք միմյանց համար: Միաժամանակ, բեմում մոռանում ենք, որ ես իր կինն եմ, նա՝ իմ ամուսինը:

Նորա, թատրոնը շատ ժամանակ է խլում, իսկ ո՞վ է զբաղվում երկվորյակների խնամքով:

-    Մայրս է օգնում այդ հարցում, ինչի համար շատ շնորհակալ եմ իրեն: Մայրս հասցնում է խնամել իմ բալիկներին, ինձ, եղբորս ու հորս: Ինձ համար նա լավագույնն է, ես շատ բան եմ սովորում նրանից: Իր կյանքով նա ինձ սովորեցրել է, թե ինչպիսին պետք է լինի մայրը, տան ճրագը վառ պահող  կինը: Շնորհակալ եմ նրան:

Շատ մայրիկներ բալիկների ծնունդից հետո դժվարությամբ են աշխատանքի անցնում, քանի որ երբեմն իրենց ասես մեղավոր են զգում, երբ փոքրիկներին մենակ են թողնում: Հետաքրքիր է՝ նման խնդիրներ ունեցա՞ք:

-    Ես երեւի այդ մայրիկների շարքին չեմ պատկանում: Հղիությանս մինչեւ վերջին օրերը մասնակցել եմ թատրոնի փորձերին, իսկ երեխաերի ծնվելուց հետո 3-րդ օրը կրկին գնացի թատրոն, քանի որ բեմադրություն ունեի: Թատրոնն իմ մեջ է, իմ արյունն է: 2-3 ժամով գնալով աշխատանքի՝ ես չեմ դավաճանում երեխաներիս, սակայն հակառակ դեպքում կդավաճանեի սիրածս գործը: Ես ուզում եմ լինել այնպիսի մայրիկ, որ երեխաներս պարծենան, օրինակ վերցնեն ու հպարտանան ինձնով: Ես չեմ ուզում իմ անձը մոռանալ. Սա միգուցե մի փոքր էգոիստական հնչի, բայց եթե երեխայի մայրը լինի ինքնահաստատված, վստահ, իրեն հետեւող, իր գործին տիրապետող, երեխաներին ու ամուսնուն սիրող կին, կարծում եմ, ամբողջ ընտանիքին դա միայն հաճելի կլինի:

Երեխաների թեման շարունակելով, հետաքրքիր է, այս շրջանում ի՞նչ հետաքրքրություններ ունեն ու ի՞նչ «փորձություններ» են հաղթահարում:

-   Փոքրիկներս օրեցօր փոխվում են, մեծանում, ճանաչում են աշխարհը: Արդեն շփվում են իրար հետ, լայն ժպիտով ծիծաղում, քրքջում: Հիմա ատամիկներ հանելու շրջանում ենք, բոլորն ասում են դժվար է լինելու, բայց ես պատրաստ եմ:

Իսկ վերջում կպատմե՞ք առաջիկա ծրագրերից:

-   Հիմա պատրաստվում եմ երկու պրեմիերայի: Առաջինը դոկումենտալ թատրոնի ժանրի է, առաջնախաղը կլինի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին: Փակագծեր չեմ ուզում բացել, բայց ասեմ, որ ամբողջ հղիության ընթացքում զգացածս ապրումները ներդրված են լինելու այս աշխատանքում: Մյուսը՝ մոնոներկայացում է Նորա Բադալյանի հետ: Իսկ ավելի ուշ կլինի նաեւ մանկական ներկայացում: Ծրագրերը շատ են, պետք է հերթականությամբ իրագործել:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan