Ավարտվել է Հայաստանի սեղանի թենիսի առաջնությունը
SPORTԱվարտվել է Հայաստանի Հանրապետության սեղանի թենիսի առաջնությունը, որն անցկացվել է Երևանի «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աղջիկների անհատական մրցումներում հաղթող է դարձել Ռուբինա Վարդանյանը, իսկ տղամարդկանց անհատական առաջնությունում՝ Մեսրոպ Ղուկասյանը:
Աղջիկների զույգերից ՀՀ չեմպիոն է դարձել Ռուբինա Վարդանյան-Դիանա Խոջագորյան զույգը, տղաներից առաջին տեղն է զբաղեցրել Ալեքսանդր Դիարյան-Վարուժան Բաղդասարյան զույգը:
Առաջնությունն անցկացվել է փետրվարի 24-26-ը, որին մասնակցել են 64 մարզիկներ Արցախից, Վանաձորից, Գյումրուց և Երևանից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



