Գերմանացիների ավելի քան 40 տոկոսը կցանկանար Շուլցին տեսնել ԳՖՀ-ի կանցլերի պաշտոնում. Spiegel
INTERNATIONAL NEWSԳերմանիայի բնակիչների ավելի քան 40 տոկոսը կցանկանար ԳՖՀ-ի կանցլերի պաշտոնում տեսնել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (ԳՍԴԿ) ԳՖՀ-ի կանցլերի պաշտոնի թեկնածու Մարտին Շուլցին, այլ ոչ թե գործող կանցլեր Անգելա Մերկալին, որը ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքի ղեկավարն Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են նոր հարցման տվյալները, որը Spiegel հանդեսի համար անցկացրել Է Civey հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտը:
Հարցման մասնակիցներին առաջարկվել Էր ընտրություն կատարել Շուլցի եւ Մերկելի միջեւ: Ուսումնասիրության արդյունքների համաձայն, հարցվածների 43,5 տոկոսը նախընտրել Է, որ Բունդեսթագի ընտրություններից հետո Գերմանիայի կանցլեր դառնա Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը: Մերկելի օգտին արտահայտվել Է մասնակիցների 37,9 տոկոսը: Գրեթե 19 տոկոսը չի կարողացել կողմնորոշվել երկու թեկնածուների հարցում:
Առավել մեծ աջակցությունը Շուլցն ստացել Է «Ձախերի» (74 տոկոս) եւ «Կանաչների» (65 տոկոս) կողմնակիցներից: Ազատ դեմոկրատական կուսակցության (ԱԴԿ) կողմնակիցները, ընդհակառակը, նախընտրել են Մերկելին (53 տոկոս): «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հետեւորդների ճնշող մեծամասնությունը չի կարողացել ընտրել առաջարկված տարբերակներից որեւԷ մեկը (63 տոկոս), իսկ նրանց 19 տոկոսը, որոնք, այնուամենայնիվ, կարողացել են կողմնորոշվել, նախապատվությունը տվել Է Մերկելին, 17,6 տոկոսը՝ Շուլցին:
Առցանց-հարցումն անցկացվել Է 2017 թվականի փետրվարի 17-ից մինչեւ 26-ը: Հետազոտությանը մասնակցել Է շուրջ 5 հազար մարդ, վիճակագրական անճշտությունն ընդհանուր արդյունքի համար կազմում Է 2,5 տոկոս:
Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



