Իրանը նորագույն թեւավոր հրթիռ Է փորձարկել Հնդկական օվկիանոսում անցկացվող զորավարժություններում
INTERNATIONAL NEWSԻրանական զորքերը երկրի ռազմածովային ուժերի ընդգրկուն զորավարժությունների շրջանակներում փորձարկել են «Նասր» նորագույն թեւավոր հրթիռը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Press TV հեռուստաալիքին:
«Իրանական ուժերը փորձարկել են «Նասր» նորագույն թեւավոր հրթիռը երկրի հարավում տեղի ունեցած հիմնական ռազմածովային զորավարժությունների ժամանակ»,- ասված Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Իրանի ռազմածովային ուժերը «Վելայաթ-95» խոշորամասշտաբ զորավարժություններ են սկսել Հնդկական օվկիանոսի հյուսիսում: Զորավարժությունները մեկնարկել են փետրվարի 26-ի առավոտյան Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դեր-ծովակալ Հաբիբուլա Սայարիի հրամանով: Զորավարժությունների անցկացման գոտին ընդգրկում Է մոտավորապես երկու միլիոն քառակուսի կիլոմետր:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է Սայարին, «Վելայաթ-95» ռազմածովային զորավարժությունները ենթադրում են մարտավարական մանյովրների, հետախուզական գործողության անցկացում, հրթիռների եւ տորպեդների արձակում, ինչպես նաեւ փրկարարական գործողություն:
Զորավարժությունների ժամանակ մարտավարական նշանակության պաշտպանական գործողության շրջանակներում օգտագործվում Է ռազմական տեխնիկա, ներառյալ իրանական արտադրության սուզանավեր եւ ուղղաթիռներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



