Կիեւում «Եվրատեսիլի» մրցույթին մասնակցելու Է Ավստրալիայի միանգամից երկու ներկայացուցիչ
SOCIETY Rայիսին Կիեւում կայանալիք «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթին Ավստրալիայի դրոշի գույները կպաշտպանեն երկու ներկայացուցիչներ: SBS հեռուստաընկերությունը Կիեւում Ավստրալիայի պատվիրակի անունը պետք Է հայտարարի հաջորդ շաբաթ, սակայն այստեղ հայտնի Է դարձել, որ Դանիան Ուկրաինայի մայրաքաղաք կուղարկի երգչուհի Անյա Նիսենին, որը հաղթել Էր «Dansk Melodi Grand Prix 2017» ազգային մրցույթում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փոփ-երաժշտության անվստրալացի երկրպագուների ճնշող մեծամասնությունը 21-ամյա Նիսենին համարում Է իրենց երգչուհին. նա ծնվել Է Դանիայից սերվածների ընտանիքում՝ Սիդնեյից ոչ հեռու գտնվող ոչ մեծ ֆերմերական քաղաքում: Մինչեւ վերջին ժամանակներս ապրում Էր Ավստրալիայում եւ 2014 թվականին հաղթել Է The Voice Australia ազգային երգի մրցույթում: Դեռ ավելին, երկու տարի առաջ նա հավակնում Էր «Եվրատեսիլին» մասնակցել հենց Ավստրալիայից, բայց մրցույթի եզրափակիչում Վիեննա մեկնելու իրավունքը զիջել Էր երգիչ Գայ Սեբաստիանին:
«Եվրատեսիլ»-ում Ավստրալիայի դեբյուտը տեղի Է ունեցել հենց երկու տարի առաջ Վիեննայում եւ հաջողությամբ Է պսակվել. Գայ Սեբաստիանը զբաղեցրել Է 5-րդ տեղը: Անցյալ տարի Ստոկհոլմում ավստրալուհի Դեմի Իմը «Լռության ձայնը» երգով կարողացավ զբաղեցնել արդեն երկրորդ տեղը՝ զիջելով միայն ուկրաինուհի Ջամալային: Սակայն Եվրոպայի հեռարձակողների միությունը մշտապես նախազգուշացնում Է, որ նույնիսկ Ավստրալիայի ներկայացուցչի հաղթանակի դեպքում հաջորդ տարվա մրցույթը, միեւնույն Է, կկայանա եվրոպական երկրներից մեկում: Ճիշտ Է, իրադարձությունների նմ ան զարգացման դեպքում SBS հեռուստաընկերությունն իրավունք կստանա դառնալ հաջորդ մրցույթի համակազմակերպիչ, որ երկրում Էլ որ այն անցկացվի:
SBS-ն «Եվրատեսիլը» հեռարձակում Է 1983 թվականից, ուստի ավստրալացի մասնակիցներին ընտրում են այդ հեռուստաընկերության ղեկավարությունը եւ ստեղծագործական կոլեկտիվը: Կիեւում մրցույթի մասնակցի անունը կհայտարարվի մարտի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



