Sony-ն նոր սմարթֆոններ է ներկայացրել
SOCIETYSony ընկերությունը Բարսելոնի MWC 2017 ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել Է XA եւ XZ շարքի սմարթֆոններ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Լենտա.ռու»-ն ընկերության միջոցառումից:
Առաջատար Xperia XZ Premium-ն ստացել Է 5,5 դյույմանոց 4Կ-դիսփլեյ (3840x2160 կետ)՝ HDR ենթակալով: Նաեւ սարքը հանդերձված Է Snapdragon 835 պրոցեսորով եւ ունի չորս գիգաբայթ գործառական հիշողություն: 64 գիգաբայթով ներսարված հիշասարքը կարելի Է ընդյանել microSD քարտերի միջոցով:
Բացի դրանից, XZ-ում հայտնվել Է Motion Eye նոր խցիկը՝ 19 մեգափիքսել լուծաչափով: Նույնպիսի խցիկ Է ստացել անցյալ տարվա Xperia XZs սարքի նորացված տարբերակը:
XA1 եւ XA1 Ultra բյուջետային սարքերն ստացել են համապատասխանաբար հինգ (HD-լուծաչափ) եւ վեց (FullHD) դյույմով Էկրան: Սմարթֆոնները հանդերձված են MediaTek Helio P20 MTK6757 միատեսակ ութմիջուկանոց պրոցեսորներով եւ 23-մեգափիքսելանոց խցիկով, ինչպես Xperia Z5-ը: Փոքր մոդելն ունի երեք գիգաբայթ գործառական հիշող սարք, մինչդեռ մեծը՝ չորս:
Նշվում Է, որ բոլոր երեք սմարթֆոններն Էլ մատչելի կդառնան մինչեւ 2017 թվականի գարնան վերջը, սակայն դրանց գինը չի հրապարակվում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



