Եվրամիության խորհուրդը հաստատեց Վրաստանի համար այցագրերի չեղարկումը
INTERNATIONAL NEWSԵվրամիության խորհուրդը Էներգետիկայի եւ տրանսպորտի նախարարների մակարդակով փետրվարի 27-ին պաշտպանել Է այցագրային ռեժիմի չեղարկումը Վրաստանի քաղաքացիների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտնել Է Facebook-ի իր Էջում: «Եվրամիության խորհուրդը հաստատել Է այն կարգավորման փոփոխումը, որը նախատեսում Է անայցագիր ռեժիմի սահմանում Վրաստանի քաղաքացիների համար»,-գրել Է Կվիրիկաշվիլին:
Սա վերջին փուլերից մեկն Է Եվրամիության կողմից Շենգենյան գոտու երկրներ Վրաստանի քաղաքացիների կարճաժամկետ ուղեւորությունների համար անայցագիր ռեժիմի գործարկման ճանապարհին: Սահմանված ընթացակարգերի համաձայն, համապատասխան օրենսդրական փոփոխությունները պետք Է Եվրամիության պաշտոնական հանդեսում հրապարակվեն այն բանից հետո, երբ դրանք կստորագրեն Եվրախորհրդարանի նախագահը, ինչպես նաեւ Եվրամիության խորհրդի նախագահող երկրի ներկայացուցիչը (Մալթա): Փաստաթղթի ստորագրումը պլանավորվում Է մարտի 1-ին: Կարգավորումն ուժի մեջ կմտնի հրապարակումից հտո 21-րդ օրը: Կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց այցագրերի Շենգենյա գոտու երկրներում գտնվել 90-ից մինչեւ 180 օր:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



