Սեբաստիան Կուրցն Էրդողանին կոչ է արել քարոզչական նպատակներով չայցելել Ավստրիա
INTERNATIONAL NEWSԱվստրիայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Սեբաստիան Կուրցն Էրդողանին կոչ է արել Թուրքիայում սպասվելիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Ավստրիայի թուրքական համայնքի շրջանում քարոզչություն իրականացնելու նպատակով իրենց երկիր չայցելել:
Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Նախարարը կոչը հիմնավորել է նրանով, որ Էրդողանի նախընտրական քարոզչությունը Ավստրիայում կարող է տեղի թուրքերի շրջանում պառակտման և խորը հասկասությունների առիթ հանդիսանալ, ինչն էլ կարող է բացասական լուրջ ազդեցություն ունենալ ինտեգրման գործընթացի վրա:
Կուրցը նաև հիշեցրել է 2014-ին Թուրքիայի նախագահական ընտրություններից առաջ Վիեննայում տեղի ունեցած Էրդողնի նախընտրական հանրահավաքը, ինչից հետո Ավստրիայի թուրքերի մոտ սկսել է հակասությունների և քաոսի շրջան:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



